Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Փաշինյանի Արմավիր այցից առաջ շտապ վերանորոգվել է Երևան-Արմավիր մայրուղին

Փաշինյանի Արմավիր այցից առաջ շտապ վերանորոգվել է Երևան-Արմավիր մայրուղին
10.04.2019 | 14:29

«Ժամանակը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արմավիր կատարելիք այցից առաջ շտապ վերանորոգվում է Երևան-Արմավիր մայրուղին: Այդպես վարվում էին նախորդ նախագահների այցերից առաջ: Ինչու՞ են դա անում այցից բառացիորեն մեկ-երկու օր առաջ: Պատճառը առավել քան պարզ է. այդ փոսալցումները այնքան վատ որակի են, որ ասֆալտը մի քանի օրից քանդվելու է, և վարչապետ Փաշինյանը պետք է հասցնի գնալ ու վերադառնալ, քանի ասֆալտը տեղում է»:

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ